ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 8 մլրդ եվրոյի նոր տրանշի հատկացմանը
Նոյեմբերի 16-ին Եվրամիության խորհուրդը Ուկրաինային հակամարտության մեկնարկից ի վեր խոշորագույն ֆինանսական հատկացումն անելու վերաբերյալ որոշում է ընդունել։
Այս մասին ասվում է ԵՄ կայքում
հրապարակված հաղորդագրության մեջ։
«Եվրամիության խորհուրդն այսօր որոշում է ընդունել, որը հնարավորություն կտա Ուկրաինային առաջիկայում ստանալ «Ուկրաինայի աջակցության գործիքի» (Ukraine Facility) շրջանակում նախատեսված՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Դրանից շուրջ 5 միլիարդ եվրոն գոյանում է 2026 թվականին Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակում հասանելի դարձած միջոցներից։
Սա ԵՄ-ի կողմից նշված գործիքի շրջանակում Ուկրաինային տրամադրվող ամենախոշոր միանվագ վճարումն է»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Աղբյուրի փոխանմամբ, ֆինանսական հատկացումը հաջորդում է Ուկրաինայի կողմից ավելի քան 20 նպատակային քայլերի իրականացմանը, որոնք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներին։ Դրանց թվում են դատական համակարգը, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը, ֆինանսական շուկաները, պետական ակտիվների կառավարումը, մարդկային կապիտալը, գործարար միջավայրը, ապակենտրոնացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը, էներգետիկան, ագրոպարենային ոլորտը, թվային վերափոխումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։
Նշենք նաև, որ ԵՄ-ից հայտնել են, որ տրամադրվող ֆինանսավորումը նպատակ ունի ամրապնդել Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությունը, աջակցել երկրի վերականգնմանն ու արդիականացմանը, ապահովել պետական կառավարման համակարգի անխափան գործունեությունը և նպաստել բարեփոխումների իրականացմանը։


















































Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ
Սկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբ
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. Պուտին
Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են