Արդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ազդում են երթևեկության վրա. ոչ, միանշանակ՝ ոչ. Ավինյանը՝ Աննա Հակոբյանի քննադատության մասին
Արդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա. ոչ, միանշանակ՝ ոչ: Այս մասին ասել է Տիգրան Ավինյանը:
«Երևանում ավտոմեքենաներն ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և 1 պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո, գնում են մեքենա։
Արդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա։ Ոչ, միանշանակ՝ ոչ։ Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և, միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի»,- ասել է Ավինյանը:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադրաձել էր խցանումներին՝ նշելով, թե ի՞նչ պետք է անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան։
«Ես այս հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ՝ շատերն այս հարցի պատասխանը չգիտեն, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ, բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է»,- ասել էր Աննա Հակոբյանը:


















































«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
Տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով. Ավինյան
Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը. Ավինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են