Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իռլանդիայում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է preaident.gov.ua-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, այսօր Դուբլինում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև մասնավոր հատվածի մակարդակով տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հանդիպման շրջանակներում կարծիքներ են փոխանակվել նաև պատվիրակությունների փոխադարձ այցերի հարցի շուրջ։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային Ադրբեջանի ցուցաբերած մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էլեկտրական սարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում նշվել է, որ Ուկրաինան նույնպես մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած վերականգնման և շինարարական աշխատանքներին։ Այս առնչությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանի փորձը կարևոր նշանակություն կունենա նաև Ուկրաինայի համար։
Հաբելենք, որ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


















































Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. Պուտին
Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը
Մեդինսկին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակման հնարավորություն չի տեսնում
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են