Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են. Աբրահամյան
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները:
Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023 թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր հռչակած հայրենիքի ադրբեջանացման մասին:
Անխոս, որպես քաղաքական թիմի առանցքային անդամ՝ Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի, 2021-22 թթ. ադրբեջանական զավթումների և հազարավոր զոհերի համար:
Սուրեն Պապիկյանը, իհարկե, չխոսեց ԶՈւ-ում հոգևոր ծառայության քանդման, բանակում գրանցվող՝ մահվան ելքով բազմաթիվ միջադեպերի, քաղաքականացված բանակի և դրա հետևանքով բազմաթիվ սպաների հեռանալու/հեռացվելու մասին:
Երբ ներկայացվում է նոր սպառազինության ձեռքբերման մասին, երբեք չի մոռացվի գործող իշխանության տապալումների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի հասնող՝ խոցված և Ադրբեջանին որպես ավար հանձնված սպառազինության ու զինտեխնիկայի մասին:
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են:
Ես չեմ հերքում, որ նաև ԶՈւ-ի համար արդյունավետ միջոցներ են ձեռք բերվել, սակայն այդ ամենի հետևում այն աղետալի իրականությունն է, ինչի մասին արդեն վերևում գրեցի:
Իսկ եղած ռեսուրսներն ու հնարավորություններն էլ պետք է կառավարել ու անհրաժեշտ պահին գործի դնել, իսկ դուք 2020-23 թթ. արդեն ցույց եք տվել ձեր ու ձեր թիմի պատկերացումներն ու դրանց ողբերգական հետևանքները»,- գրել է Աբրահամյանը:


















































Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին․ Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին
Իմ խնդիրն է՝ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան
Փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Աբրահամյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են