Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ռոբերտ Աբաջյանը կդառնար 30 տարեկան…
Ռոբերտ Աբաջյանի անունն այլևս պարզապես անուն չէ։ Այն դարձել է հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի, զինվորի պատվի, քաջության ու անձնազոհության խորհրդանիշ։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ռոբերտը, լինելով ընդամենը 19 տարեկան, կանգնեց թշնամու առաջ՝ մինչև վերջին շունչը հավատարիմ մնալով զինվորի իր երդմանը։ Երբ հայտնվեց շրջափակման մեջ և այլևս փրկության հնարավորություն չկար, նա չհանձնվեց։ Իրեն պայթեցրեց թշնամու զինվորների հետ միասին՝ ընտրելով մահը, բայց ոչ երբեք գերությունը։
Նրա վերջին քայլը դարձավ մի պատմություն, որը տարիներ անց էլ շարունակում է ցնցել, հուզել ու ստիպել խորհել հայրենիքի գնի մասին։
Այսօր նրա ծննդյան օրն է։ Եվ թեև նա ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա անունը շարունակում է ապրել մեր հիշողության, մեր խղճի ու մեր պատմության մեջ։
Հերոսները չեն հեռանում։ Նրանք դառնում են այն հիշողությունը, որի առաջ սերունդները պարտավոր են խոնարհվել։
Հավերժ փառք ու խոնարհում քեզ, Ռոբերտ։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են