Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
նա, մասնավորապես, նշել է. «Խոսքը երկու անչափահաս ընկերուհիների մասին է, որոնք միմյանց հետ վիճաբանել են կենցաղային, ավելի ճիշտ երեխայական հարցի, այլ ոչ միևնույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների պատճառով։
Որևէ մեկը մյուսին դանակով չի հարվածել, կիրառված գործիքը եղել է կախազարդ, իսկ պատճառված վնասի աստիճանն էլ ոչ էական։ Այո, նախաձեռնված է քրեական վարույթ, բայց երեխաները հաշտվել են միմյանց հետ և որևէ բողոք մեկը մյուսի նկատմամբ չունի։
Խնդրում եմ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և անչափահասների մասնակցությամբ միջադեպերին անհարկի աղմկահարույց բնույթ հաղորդելուց։ Խոսքը երեխաների մասին է, որոնց իրավունքներն ու լավագույն շահերը պետք է գերակայեն դիտումներ ապահովելու ցանկության նկատմամբ»։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։
Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։


















































5-ամյա երեխան վայր է ընկել շենքի 3-րդ հարկից ու մահացել
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել․ Շիրակի քննչական վարչությունում քննվում է աղջնակի մահվան հանգամանքները
15-ամյա երեք դանակահարված պատանիների վիճակը կայունացել է. նրանցից մեկի մոտ վնասվել է մեծ անոթ
Սթիվ Ուիթքոֆին հանդիպել է ռուսական բանտից ազատ արձակված ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին
Սյունիքի մարզում 10 ամսական աղջնակ է մահացել
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են