Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Amazon MGM ստուդիան ընտրել է 007 գործակալ Ջեյմս Բոնդին մարմնավորող նոր դերակատարին Ռուսաստանի բուսական ըմպելիքների արտահանումից ստացված եկամուտը առաջին ինը ամիսների ընթացքում աճել է 16%-ով Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից. Դանիելյան Ավտովթար Երևանում. հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ «Mercedes»-ի, ապա «Nissan X-Trail»-ին Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը. Ազիզյան Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել Պուտինի G20 գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի ԱԽՏՀ գագաթնաժողովից հետո Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սննդագետը ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաները 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են
Amazon MGM ստուդիան ընտրել է 007 գործակալ Ջեյմս Բոնդին մարմնավորող նոր դերակատարինՌուսաստանի բուսական ըմպելիքների արտահանումից ստացված եկամուտը առաջին ինը ամիսների ընթացքում աճել է 16%-ով Մեր հերոսների հիշատակը որևէ մեկի քաղաքական որոշումից. ԴանիելյանԱվտովթար Երևանում. հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ «Mercedes»-ի, ապա «Nissan X-Trail»-ին Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնիցԳորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղումՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը. Ազիզյան Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-նՍև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվելՊուտինի G20 գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի ԱԽՏՀ գագաթնաժողովից հետո
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սննդագետը
ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաները 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո» «Վարդաշեն» ՔԿՀ-ում ապուրի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոսԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 8 մլրդ եվրոյի նոր տրանշի հատկացմանըՆոյեմբերի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերում կքննարկի 13 հարցՊապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՄոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել լեռնադահուկային համալիրում․ փլուզվել է շենքի տանիքըՖրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումըԱդրբեջանում փաստաբան է ձերբակալվելԴուբլինից Մոսկվա ի՞նչ հաղթաթուղթ է իր հետ վերցրել Նիկոլ Փաշինյանը Էր Ռիադի կենտրոնում ստեղծված տարածքը մարտահրավեր է անապատի խիստ պայմաններինՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ը ընկած ժամանակահատվածում Հիմш՛ր, հիմш՛ր․ ինչպես է Յամալը ճանապարհել խաղադաշտից հեռացվող անգլիացի ֆուտբոլիստինԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբԱշխարհի առաջատար բուհերում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծՎրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է ՀՀ-ինՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգվածԷստոնիան ՌԴ-ի հետ սահմանին «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում կառուցողներին. ՊեսկովԱրևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. ՊուտինՀանրային գործառույթ ունեցող հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ եթերում բռնnւթյան օրինականացումից. ՀՌՀ-ն՝ Մուրազիի և Մկրտչյանի ծեծկռտուքի մասինԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամովՇաքի ներխnւժած և հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի դատարանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ՝ 6 տարի ժամկետով Երանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք. կա վիրավnրՉինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆTOON EXPO-ն հայերի համար ճոխություն և «էստի համեցեք» օտարների համար... Ի՞նչ տողատակեր են կուլիսների հետևումՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՊարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին, ոչ թե մարդու բնակության հասցեին. Ավինյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելու մասինՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտըՔաղաքացիական պայմանագրի ներսում բոլորը վախի մեջ են, վստահ են իրենց էլ են գաղտնալսում Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմինԱմուսինը բազմաթիվ հարվшծներ է հասցրել կնոջը. արգելել է երեք մանկահասակ երեխաների հետ շփումը. նախաքննությունն ավարտվել էԱրդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ազդում են երթևեկության վրա. ոչ, միանշանակ՝ ոչ. Ավինյանը՝ Աննա Հակոբյանի քննադատության մասինԻնչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են. ԱբրահամյանԵրևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են Mercedes-ը, Nissan-ը և «Լադա»-ն․ կա վիրավnրԳորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև. ՀՀ տարածքում ճանապարհները բաց ենՀավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման
Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում նոյեմբերի 15-16-ին անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ը հաղորդագրությունից։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը և Պնոմպենի հռչակագիրը։
Բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Ողջունվել են 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։
Բանաձևում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության շարունակումը, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակներում։ Ողջունվել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։ Բանաձևով վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
Բանաձևում ընդգծվել է առկա հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման կարևոր գործոն։ Ողջունվել են Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ինտեգրելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ընդգծվել է այդ ջանքերի շարունակման կարևորությունը։
Բանաձևում ողջունվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի և պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս համատեքստում ընդգծվել է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը, որոնք ցույց են տվել առկա մարտահրավերների պայմաններում ազատ, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթաց ապահովելու պետական ինստիտուտների դիմակայունությունն ու կարողությունները։
Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2026թ. հոկտեմբերին Երևանում անցկացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները։ Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի դերակատարներին հանձնարարվում է զարգացնել խաղաղության կրթությանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, ինչպես նաև բռնության նվազեցմանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևին համահունչ։ «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ ԳԱ-ի կողմից միաձայն ընդունվել է 2026թ. հունիսի 4-ին՝ Հայաստանի նախաձեռնությամբ»։