Էր Ռիադի կենտրոնում ստեղծված տարածքը մարտահրավեր է անապատի խիստ պայմաններին
Էր Ռիադի կենտրոնում ստեղծվում է մի տարածք, որը մարտահրավեր է նետում անապատի խիստ պայմաններին։ Սալման բին Աբդուլազիզ թագավորի հովանու ներքո 2019 թվականին մեկնարկած՝ Սալման թագավորի զբոսայգու նախագիծն ընդգրկում է ավելի քան 16 քառակուսի կիլոմետր տարածք։Այս մասին կր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Աղբյուրի փոխանցմամբ, նախկին ավիաբազայի տեղում կառուցվող այս կանաչ համալիրը մայրաքաղաքի կանաչապատման նախաձեռնության կարևորագույն բաղադրիչներից է։ Նախատեսվում է, որ այն կդառնա աշխարհի ամենամեծ քաղաքային կանաչ տարածքը՝ հինգ անգամ գերազանցելով Լոնդոնի Հայդ պարկին։
Անապատային հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով մասնագետները ծավալուն հետազոտությունների հիման վրա մշակել են նորարարական համակարգ։ Բուսականության աճի հիմքը կկազմի 18,4 միլիոն խորանարդ մետր հատուկ հողախառնուրդը, որը սպունգի պես կկլանի և կպահի խոնավությունը։ Այս շերտի վրա նախատեսվում է տնկել շուրջ 1,1 միլիոն ծառ և 800 տարբեր տեսակների պատկանող 30 միլիոն բույս։
Նշենք, որ տնկարկների երկարաժամկետ կենսունակությունն ապահովելու համար ընտրված բուսատեսակների կեսը տեղական է, իսկ մյուս կեսը՝ աշխարհի տարբեր շրջաններից բերված, բարձր ջերմաստիճաններին դիմացկուն տեսակներ։


















































Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների. Ազիզյան
Երաշտները նվազեցնում են սպիտակ տրյուֆելի բերքը Իտալիայում և Խորվաթիայում
Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի
Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են