Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցության հրավերի համար: Նախարարները քննարկել են առաջիկա անելիքները և ծրագրվող այցերի օրակարգը: Կարևորվել է երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայության ավելացման հարցում երկուստեք արտահայտված հանձնառությունը:
Ըստ աղբյուրի, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Էստոնիա միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հարցեր: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված՝ ընդլայնված գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
Հավելենք, որ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ընդլայնման և հայկական արտադրանքի՝ Էստոնիա և այլ եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի տեսանելիության և ճանաչելիության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունները: Այս համատեքստում գոհունակությամբ նշվել է ընթացիկ տարվա հուլիսին Տալլինում կայացած «Made in Armenia» ցուցահանդեսը և դրան նախարար Ցահքնայի անձամբ մասնակցությունը:
Նշենք մաև, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիայի» և Էստոնիայի բիզնեսի և նորարարության գործակալության միջև համագործակցության զարգացումը:
Կարևորվել է նաև թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը։
Նշենք, որ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով ներկայիս պայմաններում երկու երկրների դիմակայունության հետևողական ամրապնդման կարևորությունը:


















































Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը
Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքով
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են