Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ. Հովհաննիսյան
Օրեր առաջ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակն էր։ Այս մասին գրառում է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Այս օրերին Ռուսաստանի գավաթի խաղարկության բոլոր խաղերը սկսվել են Ն. Սիմոնյանին նվիրված րոպեներով. «Ն. Սիմոնյանը միշտ կմնա որպես մեր պատմության մի մասը» նախադասությունը լսվել է ՌԴ շատ մարզադաշտերում։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպե՞ս նշվեց մի մարդու 100-ամյակը, որն աներևակայելի հաղթանակ էր բերել մեզ ու դարձել ազգային հպարտության հեղինակ։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ։
«Հրազդան» մարզադաշտը, այդ շքեղ կոթողը, ըստ էության, չկա, Սիմոնյանին չենք հիշում։ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք։ Ինչպե՞ս է պատահում, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է պետական մակարդակով տոնախմբություններ կազմակերպելու համար, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ, թեև այն կարելի էր վերածել ֆուտբոլային տոնի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերից մինչև ընկերական հանդիպումներ և այլն։ Ինչո՞ւ չենք գտնում ճիշտ ձևերը՝ իրոք արժանիներին պատվելու, նրանց մեր կենդանի պատմության հետ շարունակաբար ինտեգրելու։
Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ»,-մասնավորապես գրել է նա։


















































11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ հանդիպումը (լուսանկարներ)
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են