Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Բահրեյնում՝ Ալ Ռիֆա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան պաշտպանական օբյեկտի ռադարը թիրախավորվել է վեց անօդաչու թռչող սարքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան իրականացվող գործողության երկրորդ փուլի շրջանակում։
Նշենք, որ իրանական կողմի պնդմամբ՝ ԱԹՍ-ների հարվածները լսվել են Բահրեյնի տարբեր շրջաններում։
Հավելենք, որ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ այս փուլում ամերիկյան թիրախների ուղղությամբ ավելի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր են ուղարկվել, քան նախորդ փուլում՝ սպառնալով ԱՄՆ-ի հետագա գործողություններին ավելի կոշտ պատասխան տալ։
Կորպուսը վերահաստատել է նաև Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին իր հայտարարությունը։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են