Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ
Չեխիայում 400 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ի պաշտպանություն հանրային լրատվամիջոցների։ Այս մասին հաղորդում է bbc.com-ը։
Պրահայի «Լետնա» զբոսայգում տեղի է ունեցել զանգվածային հանրահավաք՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման համակարգի բարեփոխման։
Կիրակի օրվա բողոքի ցույցը կազմակերպվել էր «Միլիոն պահ ժողովրդավարության համար» ասոցիացիայի կողմից, որը հայտնել է, որ մոտավորապես 400,000 մարդ է մասնակցել։
«Ես գիտեմ, որ մեր ամբողջ չեխական հեռուստատեսությունը ճշմարտության և օբյեկտիվության երաշխիք է», - «Ռոյթերս» լրատվական գործակալությանը ասել է 72-ամյա թոշակառու Միլանա Ռուդոլֆովան։
Աղբյուրի փախանցմամբ, որոշ ցուցարարներ թերթերից ծալված սրածայր գլխարկներ էին կրում՝ ի պատիվ մուլտֆիլմի հերոս Վեչերնիչեկի, որը տասնամյակներ շարունակ չեխական հեռուստատեսությամբ երեխաների համար քնելուց առաջ հեքիաթներ է ցուցադրել ամեն երեկո։
Հավելենք, որ քննադատները կառավարության լրատվամիջոցների մասին օրինագիծը համեմատել են նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք Հունգարիայում տեղի ունեցած փոփոխությունների հետ, ով իշխանության գլուխ լինելու տարիներին խստորեն վերահսկում էր պետական լրատվամիջոցները։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են