ԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի է
ԱՄՆ-ում ավիահաղորդակցության զանգվածային խափանումը բացահայտել է օդային երթևեկության կառավարման համակարգի լուրջ խնդիրները։ Համակարգը տասնամյակներ շարունակ արդիականացման կարիք ունի։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության հեռահաղորդակցական համակարգերում խափանում է տեղի ունեցել։ Նոյեմբերի 14-ի գիշերը գերատեսչությունը ժամանակավորապես արգելել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից։ Արդյունքում ԱՄՆ-ի ողջ տարածքում ավելի քան 15 հազար չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին տեղի ունեցածը բացատրել է հնացած պղնձե լարերը օպտիկամանրաթելային մալուխներով փոխարինելու «պլանային աշխատանքներով»։
Ըստ պարբերականի, միայն նոյեմբերի սկզբին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր օդային երթևեկության կառավարման ամերիկյան կենտրոններում ճկուն մագնիսական սկավառակներից հրաժարվելու մասին։ Այդ որոշումն ընդունվել էր լայնածավալ խափանումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են