Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հորինվածք» է որակել Հայաստանի ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր անտեսել է Երևանի դիմումները։Այս մասին դիվանագետն ասել է «Lenta.ru» պարբերականին տված մեկնաբանությունում։ Նա անդրադառձել է հայ պաշտոնյայի հրապարակմանը, որում վերջինս իր տելեգրամյան ալիքում զետեղել էր կազմակերպության հասցեին ուղղված մեղադրանքներով եռատող։
«Իրականում դա քառատող է։ Վերջին տողը հնչում է այսպես՝ «Սիմոնյանն է այդ հորինվածքը ստեղծել»»,- հայտարարել է Զախարովան։
Աղբյուրիրց փոխանցմամբ, հեռակա բանավեճի առիթ է դարձել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ նոյեմբերի 11-ի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից, քանի որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Հայաստանի իշխանությունների առաջին պաշտոնական արձագանքն այդ որոշմանը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի բանաստեղծական գրառումը։
Դրանում նա ՀԱՊԿ-ին մեղադրել էր միտումնավոր անգործության և 2020-2021 թվականներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կազմակերպության ուժերը տեղակայելու վերաբերյալ Երևանի դիմումներն անտեսելու մեջ։


















































11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է քրոնիկ հիվանդությունից. Զախարովա
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ հանդիպումը (լուսանկարներ)
Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, կանգնեցրեք պատերազմը. ԱԽ քարտուղար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են