Զելենսկին այլևս չունի որևէ ապագա. Բադալյան
«Զելենսկին այլևս չունի որևէ ապագա․ նա մնում է այնքան, որքան նրան կպահեն ՌԴ–ն, Չինաստանն ու ԱՄՆ-ն»,- այսօր իր Տելեգրամյան ալիքում նման տեսակետ է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, շարունակելով'
«Մենք չենք դադարել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, ասում է Դոնալդ Թրամփը, որը Զելենսկուն մեղադրում է իրեն չլսելու եւ ՌԴ նավթավերամշակման գործարաններին խփելու համար։ Ինչպես հայտնի է, Թրամփը ամերիկացիներին ասում է, որ դիզվառելիքը թանկ է ոչ թե Հորմուզի նեղուցի խցանման պատճառով, այլ ՌԴ գործարաններին Ուկրաինայի հարվածների։ Զուգահեռ, նա ՌԴ հետ գործարք է կնքում վառելիքի մատակարարման վերաբերյալ։Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ չդադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը։ Զելենսկին այլեւս չի կարող արդյունավետ հարվածել ՌԴ գործարաններին եւ գինը կիջնի։Ամբողջ հարցն այն է, որ գինը չի իջնի։ Վառելիքի բարձր գնի պատճառը եղել է Իրանի դեմ պատերազմը։ Բայց Թրամփը դա չի կարող խոստովանել, հետեւաբար պետք է փնտրի եւ գտնի այլ պատճառ։ Ու գտել է՝ «Զելենսկին հարվածում է ու ինձ չի լսում»։ Սա իհարկե մտածող մարդկանց մոտ կառաջացնի քմծիծաղ, բայց ամերիկյան էլեկտորատի ճնշող մեծամասնությունը առանձնապես չի ցանկանում մտածել, համարելով, որ մտածելու ավելի կարեւոր բաներ կան։ Նա լսում է, որ Թրամփը հանուն իրեն փորձում է պայմանավորվել Պուտինի հետ, բայց ահա՝ Զելենսկին խանգարում է։Դա կօգնի՞ Թրամփին հաղթել։ Դժվար է ասել։ Բայց Թրամփի համար շատ կարեւոր է առավելագույնս չեզոքացնել իրանյան գործողությունների «ընկալման ազդեցությունը»։ Մնացյալը, կտեսնենք։ Ի վերջո, չմոռանանք, որ Թրամփը մի բավականին կարեւոր հաղթանակ տարավ Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ։ Գերագույն դատարանը ճանաչեց ընտրացուցակների այսպես ասած զտման, ֆիլտրման նրա վարչակազմի նախաձեռնությունը, ինչը թույլ կտա դրանցում բացառել ոչ քաղաքացիների անկանոն ներգրավումը։ Իսկ դա ռեսուրս է եղել դեմոկրատների ձեռքին եւ Թրամփը միշտ հայտարարել է, որ այդ կերպ թույլ է տրվում կեղծիք։Այս ամենում շատ հատկանշական է Զելենսկու դերը։ Նա մի կողմից «քավության նոխազ» է Թրամփի համար, մյուս կողմից Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինային պետք է նոր նախագահ, որը կհամաձայնի խաղաղության։ Մյուս կողմից, հնարավոր է, որ դա էլ «ժանրի կանոն» է եւ իրականում Թրամփը ամենեւին չի դնում Ուկրաինայում նոր ընտրության խնդիր։ Բայց բոլոր դեպքերում անկասկած է, որ Զելենսկին այլեւս չունի որեւէ ապագա, որեւէ հեռանկար։ Նա մնում է այնքան, որքան նրան կպահեն ՌԴ–ն, Չինաստանն ու ԱՄՆ։Իսկ այստեղ մոտենում է բավականին վճռորոշ պահ՝ Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը Չինաստանում, նոյեմբերին, որտեղ սպասվում է Պուտին, Թրամփ, Ցզինպին հանդիպում»։


















































Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում. Մելնիկ
Պուտինը կարող է պատասխանել Զելենսկու զանգին
Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից. Ուշակով
Կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին. Զելինսկի
Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների` Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ Զելինսկին մանրամասներ է ներկայացրել
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են