Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների` Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ Զելինսկին մանրամասներ է ներկայացրել
ՌԲԿ Ուկրաինան, հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը, հայտնում է , որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի և այլ ենթակառուցվածքների դեմ հարվածների թուլացմանն ուղղված քայլերը։
«Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ անհրաժեշտ են մեր էներգետիկայի և ենթակառուցվածքների դեմ գործողությունների իրական թուլացմանն ուղղված քայլեր»,-հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ աղբյուրի, Զելենսկին նաև հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ «Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ լինելով՝ Ֆինլանդիան և Նորվեգիան առանձնահատուկ շահագրգռվածություն ունեն անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի լուծումներ գտնելու հարցում», - նշել է Զելենսկին։
Հավելենք, որ Կրեմլը ևս մանրամասներ էր ներկայացրել Ռուսաստանի նախագահի՝ Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստուբը և Ստյորեն հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտման հնարավոր ուղիները։ Զրույցից առաջ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները խորհրդակցել են Կիևի հետ՝ Աբու Դաբիում նախատեսված խաղաղ բանակցությունների նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշումը փոխանցելու համար։


















































Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում. Մելնիկ
Պուտինը կարող է պատասխանել Զելենսկու զանգին
Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից. Ուշակով
Կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին. Զելինսկի
Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացել
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են