Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ
Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Չորս տարի է՝ ես առավոտից երեկո՝ առանց հոգնելու, առանց հետքայլ անելու, փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ։ Ու դա պետք է կանխել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական գործիքներով։ Այդ չորս տարվա ընթացքում իշխանական տարբեր խմբեր բազմիցս թիրախավորել են ինձ, թե իբր չկա տենց բան։
Հիմա թե՛ իրենք են ասում, որ սա ազգային անվտանգության խնդիր է, թե՛ իրենց հարող ալիքներն են սկսել «նկատել» Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող վտանգավոր տեքստերը։ Ի գիտություն ասեմ՝ վերջերս Բաքվի քարոզչական աղբյուրներից մեկը հոդվածով անդրադարձել էր իմ հոդվածին, որտեղ ես փաստերով ապացուցում եմ այդ զավթողականությունը։ Իրենց պատասխան հոդվածում որևէ փաստարկ չկար այն մասին, որ իմ պնդումը սխալ է, հակառակը՝ ապացուցեցին այդ նյութով, որ ես ճիշտ եմ:
Եվս մեկ անգամ համոզված ասում եմ՝ սա կարելի է դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, ուղղակի որպես առաջին քայլ պետք է այս վտանգը կոչել իր անունով՝ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ծրագիր։
Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե չորս տարի վատնել եք միայն նրա վրա, որ հասկանաք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ապա քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել»,-գրել է նա:


















































ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է. Հայրապետյան
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվեց հայ մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
Ալիևը գիտի, որ Երևանում Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազները․ Հայրապետյան
Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ
Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են