Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվեց հայ մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվեց հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր ներկայացրել։
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, աշխատել է որպես լրագրող, հիմնել է «Սոբեսեդնիկ» հրատարակչատունը։
Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվել է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 2000-2002թթ. գործարարի միջոցներով վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար): 2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։
2008 թվականի հոկտեմբերի 16-ին, ԼՂՀ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Հայրենի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանը հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ 2011 թվականին Հայրապետյանը պարգևատրվել է Պատվո շքանշան պարգևով:
2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին:


















































Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի
Սրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է. Հայրապետյան
Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ
Ալիևը գիտի, որ Երևանում Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազները․ Հայրապետյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են