Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը. նա լսեց և ասաց՝ լավ, բարի. Ալեն Սիմոնյան
Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը. նա լսեց և ասաց՝ «լավ, բարի»: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայ լրագրողներին պատմել է, թե ինչի մասին է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ենթադրվում է, որ զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերին Բիշքեկում, երբ երկու երկրների ղեկավարները հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով։
«Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը։ Եվ նրա հռետորաբանությունը լսում են նաև Հայաստանում։ Նա լսեց և ասաց՝ «լավ, բարի»»,- պատմել է Սիմոնյանը COP-17 կլիմայական համաժողովի ետնաբեմում։
Նա մեկնաբանել է նաև Բաքվի հրաժարումը Երևանում COP17-ի միջոցառումներին մասնակցելուց։ Սիմոնյանի խոսքով՝ պետք չէ դա պրոյեկտել երկու երկրների հարաբերությունների վրա։
Սիմոնյանը չի բացառել, որ Բաքվի հրաժարումը պատասխան է Երևանի՝ COP-29-ին մասնակցելու չկամությանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Նա կարծում է, որ երկու երկրների իշխանությունները պետք է աշխատեն իրենց հասարակությունների հետ։
«Մեր հարաբերություններում լարվածություն չկա և չի սպասվում»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։


















































11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը
Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ հանդիպումը (լուսանկարներ)
Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, կանգնեցրեք պատերազմը. ԱԽ քարտուղար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են