Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) և Դահուկային սպորտի ու սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հրապարակել են համատեղ զեկույց՝ լեռնադահուկային հանգստավայրերի օդերևութաբանական և կլիմայական սպասարկման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան Ֆեյսբուքյան գրառումից։
«Զեկույցի նպատակն է աջակցել ձմեռային մարզաձևերի և զբոսաշրջության ոլորտին՝ ջերմաստիճանի բարձրացման ու ձնածածկույթի պայմանների վատթարացման պայմաններում։
FIS-ի ներքին հաշվարկների համաձայն՝ 2025/2026 մրցաշրջանում եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դահուկավազքի աշխարհի գավաթի 25 մրցավազք։ 2026 թվականին Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ամենատաք ամառը։ Շոգն ու երաշտը բացասաբար են անդրադարձել Ալպերի սառցադաշտերի և ձնածածկույթի վրա։
Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի տվյալներով՝ ձնածածկույթի պահպանման տևողությունը կրճատվել է գրեթե բոլոր տարածաշրջաններում, հատկապես՝ ավելի ցածր բարձրություններում՝ միջինում յուրաքանչյուր տասնամյակում 5 օրով։
Կանխատեսումների համաձայն՝ առանց արհեստական ձյան Եվրոպայի 28 երկրների 2234 լեռնադահուկային հանգստավայրերի 53%-ը կբախվի ձյան անբավարարության շատ բարձր ռիսկի։ Իսկ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի միջին մակարդակի համեմատ ջերմաստիճանի 2°C բարձրացման դեպքում դրանք կարող են դառնալ տնտեսապես ոչ կենսունակ։ Սա ընդգծում է հարմարվողականության միջոցառումներում ներդրումների աճող անհրաժեշտությունը։
Արհեստական ձյուն արտադրող ենթակառուցվածքները բազմաթիվ հանգստավայրերում արդեն անհրաժեշտություն են դարձել՝ լեռնադահուկային սեզոնի կայուն ընթացքն ապահովելու համար։ Սակայն դրանց արդյունավետությունը կախված է օդի ջերմաստիճանի և խոնավության համապատասխան պայմաններից։
Արհեստական ձյան արտադրության համար ջրի հասանելիությունը կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ այն տարածաշրջաններում, որտեղ ամառային տեղումները նվազում են, իսկ սառցադաշտային սնուցմամբ գետերի թիվը՝ կրճատվում։ Ձյան արտադրության համար էներգետիկ ծախսերը նույնպես կարող են աճել՝ ինչպես ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում արտադրության արդյունավետության նվազման, այնպես էլ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով»,- մասնավորապես նշված է գրառման մեջ։


















































Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին
Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան
Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին ՀՀ-ի մասնակցության համաձայնագրեր
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների. Ազիզյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են