Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին ՀՀ-ի մասնակցության համաձայնագրեր
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի կողմից՝ ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր Բրյուսելում կարևոր քայլ ենք կատարել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։
Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի հետ ստորագրել ենք համաձայնագրեր՝ Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ «Քասթըմս/Customs» և «Ֆիսկալիս/Fiscalis» ծրագրերին մեր մասնակցության վերաբերյալ։
Սա մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնական արդյունքն է և ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունը։
Ծրագրերին Հայաստանի մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի մաքսային և հարկային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման համար։
Մեր նպատակը հստակ է՝ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա։
Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական հանձնաժողովին, DG TAXUD-ին, ինչպես նաև Բրյուսելում և Երևանում մեր գործընկերներին այս կարևոր քայլի համար։
Պայմանավորվել ենք նաև նշանակել պատասխանատու անձանց, որոնք կհամակարգեն համաձայնագրերի իրականացումը։ Հայկական կողմը պատրաստ է անմիջապես անցնել գործնական աշխատանքներին՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը»։


















































Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին
Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների. Ազիզյան
Պատասխանատուները չեն խուսափելու օրենքով սահմանված պատժից. Կարապետյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են