Իմ բակից` մեծ ֆուտբոլ. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով բակերի ֆուտբոլասեր երեխաների համար անցկացվող նոր մրցույթին։
Գրառումն ամբողջությամբ ստորև.
«ԻՄ ԲԱԿԻՑ՝ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼ
Իսկ եթե մեծ ֆուտբոլի քո ճանապարհը սկսվի հենց քո բակից ու տանի մինչև «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա՞։
Մենք նոր մրցույթ ենք սկսում մեր բակերի ֆուտբոլասեր երեխաների համար։
Մրցում են բակերը։ Իսկ մրցանակը՝ «Յուվենտուս» ակադեմիայում մարզվելու հնարավորություն։
Ի՞նչ պետք է անեք։
Եթե ձեր բակում մենք նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, ապա հավաքվե՛ք ձեր բակի թիմով ու պատմե՛ք ձեր պատմությունը։
Նկարահանե՛ք մինչև 60 վայրկյան տևողությամբ ուղղահայաց տեսանյութ ձեր ֆուտբոլի դաշտում։
Ցո՛ւյց տվեք ձեր թիմը, ձեր խաղը, ձեր բակի ֆուտբոլային առօրյան։
Պատմե՛ք՝ ինչպիսին էր ձեր բակը նախկինում, ինչ է փոխվել նոր դաշտի կառուցումից հետո, ու ինչու եք հենց դուք արժանի դուրս գալու մեծ խաղադաշտ։
Ինչպե՞ս մասնակցել։
1️⃣ Տեղադրե՛ք տեսանյութը ձեր Instagram-ի, Facebook-ի կամ TikTok-ի էջում՝ հրապարակային (public) կարգավորմամբ։
2️⃣ Գրառման մեջ նշե՛ք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը և ավելացրե՛ք #ԻմԲակիցՄեծՖուտբոլ հեշթեգը։
3️⃣ Տարածե՛ք տեսանյութը, հավաքե՛ք ձեր բակի ընկերներին, հարևաններին ու երկրպագուներին։ Թող բոլորը տեսնեն ու աջակցեն ձեր թիմին՝ հավանումներով, մեկնաբանություններով ու տարածումներով։
Իսկ հետո՞։
Ներկայացված տեսանյութերից կընտրենք բակերի 4 լավագույն պատմությունները՝ հաշվի առնելով տեսանյութերի բովանդակությունը, ստեղծագործական մոտեցումը և հանրության արձագանքը։
Այդ 4 բակերի երեխաների համար կկազմակերպենք ֆուտբոլային հանդիպումներ։
Եվ արդեն ֆուտբոլի դաշտում, խաղի ընթացքում, մասնագետները կընտրեն 4 լավագույն պատանի ֆուտբոլիստներին, որոնք հնարավորություն կստանան մարզվելու Երևանում նորաբաց «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիայում՝ Երևանի քաղաքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ։
Տեսանյութերի հրապարակման վերջնաժամկետը՝
Նոյեմբերի 29
Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը պետք է հրապարակվի երեխայիների ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
Հավաքի՛ր բակիդ թիմը, պատմի՛ր ձեր պատմությունն ու պատրաստվի՛ր մեծ խաղին»,- մասնավորապես գրել է քաղաքապետ Ավինյանը։


















































Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
Անտարկտիդայի վրա օզոնային խոռոչը հասել է վերջին 10 տարվա ամենամեծ չափերին
Ընդդիմադիր համախմբումը, անշուշտ, ողջունելի. Աշոտյան
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին ՀՀ-ի մասնակցության համաձայնագրեր
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են