ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել Հռոմում
2026 թ. հոկտեմբերի 26-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և պաշտոնական ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, աղոթքի արարողությունը տեղի է ունեցել Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի նախագահությամբ։
Որպես գլխավոր հյուր՝ արարողությանը ներկա է եղել Սուրբ Աթոռի պետական քարտուղար, Նորին Վսեմություն կարդինալ Պիետրո Պարոլինը։ Արարողությանը ներկա են եղել նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հոգևոր հայրեր։
Ըստ աղբյուրի, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր ելույթում նշել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ առաջնորդվել է այն խոր գիտակցությամբ, որ անկախ պետականությունը ազգային ինքնության և հարուստ մշակույթի պահպանման ու զարգացման գլխավոր գրավականն է։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ նշելով, որ դրանք լիովին համահունչ են խաղաղության և երկխոսության վերաբերյալ Սրբազան Քահանայապետի շարունակական կոչերին և Սուրբ Աթոռի գործունեությանը։
ՀՀ դեսպանն ընդգծել է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։
Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի հազարամյա պատմությանն ու քրիստոնեական արժեքներին։ Նա նշել է նաև, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգնելու կարողության վրա։
Սուրբ Աթոռի պետական քարտուղար, Նորին Վսեմություն կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ՝ հայցելով Աստծո օրհնությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդման համար։ Իր ելույթում պետական քարտուղարն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է կարողանա ոչ միայն վերջ դնել հակամարտություններին, այլև բուժել վերքերը, վերականգնել վստահությունը և ճանապարհ հարթել արդարության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համակեցության համար։


















































Կյանքից հեռացել է լեգենդար իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը
Խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Ադրբեջանի հետ ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի խնդիրներին. Փաշինյան
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա. Հաջիև
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են