Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը հասցնի վերջնական արդյունքի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունն ու անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են քաղաքացիների լավատեսության մասին։
Վարչապետի խոսքով՝ տնտեսությունը մեծապես կապված է մարդկանց սպասումների և տրամադրությունների հետ։ Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշները խաղաղության նկատմամբ վստահություն են արտահայտում՝ չնայած լրահոսում շրջանառվող խուճապային գնահատականներին։
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է, սակայն դեռ ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարությունը, նրա խոսքով, պետք է արդարացնի մարդկանց սպասումները և գործընթացն ավարտին հասցնի։
«Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք»,- ասաց վարչապետը։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտության համատեքստում Փաշինյանը հիշատակեց նաև TRIPP նախագիծը, սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, Թուրքիայի հետ գործընթացը, Հյուսիս–հարավ ճանապարհը և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։
Նա կառավարության անդամներին հորդորեց քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները կառուցել այդ առաջնահերթության շուրջ՝ կենտրոնանալով իրական կյանքի խնդիրների և գործնական լուծումների վրա։ Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա տեղեկատվական աղմուկը չպետք է շեղի Կառավարությանը հիմնական անելիքից։


















































Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են