Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին
Կապանի ներկայիս քաղաքապետն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ որոշում է կայացրել մասնակցել Կապանի քաղաքապետի ընտրություններին։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ կապանցիներ,
Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը:
Այս առաջադրումն ինքնանպատակ քայլ չէ, այլ արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, սկսածը ավարտին հասցնելու և զարգացման ներկա ընթացքը չընդհատելու անհրաժեշտությունից բխող որոշում։
Այս բարդ, բայց և արդյունավետ տարիների փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ հստակ պատկերացնում եմ Կապան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ունեմ ապագայի իրատեսական տեսլական, և գիտեմ, թե որ ուղղությամբ և ինչ քայլերով պետք է առաջ շարժվենք։
Հայրենակիցներիս վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ գիտակցաբար և, ինչպես միշտ, պատրաստ եմ արդարացնել ամենօրյա հետևողական աշխատանքով, տեսանելի գործով և շոշափելի արդյունքներով»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։
Մենք ունենք կամք, բավարար ուժ և մեծ ցանկություն՝ է՛լ ավելին անելու մեր բնակիչների և Կապան համայնքի համար։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ


















































Հարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. GALLUP
ՍԴ նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված. «Ժողովուրդ»
ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել. Մերց
ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները
Ջրհեղեղի վտանգի պատճառով` ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 21 ընտրատեղամաս է տեղափոխվել
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են