Վեհափառի եղբոր համար առաջարկվեց 3 ու կես տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7 ու կես
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր կայացել է Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով լրացուցիչ դատալսումները։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը։ Նախորդ դատական նիստում դատարանը հրապարակել էր վերդիկտը և մեղավոր ճանաչել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին։
Աղբյուրի հաղորդմամբ, այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցեկով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ մեղադրողը պահանջեց որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ, նշված պատժին գումարել նախորդ վարույթով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճռի չկրած մասը՝ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է խափանման միջոցներին, ապա մեղադրողը գտնում է, որ դրանք պետք է պահպանվեն՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա առանձին սենյակ։
Հավելենք, որ Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին մեղադրյալի աթոռին են հայտնվել իշխանությունների հետ սերտորեն համագործակցող «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատում՝ նշված կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս հաղորում էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը: Ներսիսյաններն ի սկզբանե կալանավորված են եղել, սակայն նախորդող նիստերի ընթացքում նրանց խափանման միջոցը փոխվել է։ Պաշտպանության կողմը ճառով պնդել է, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է անհիմն և ապօրինի։


















































Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են