Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները: Այս մասին հաղորդում են Ֆեդերացիայից։Ըստ աղբյուրի, Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրել է 170 կգ, 176 կգ ու կրկին դարձել ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկել է 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում է պահել 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:


















































Սարգիս Ստեփանյանը` հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Կարեն Ասլանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են