Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է ՀՀ արտահանումների համար. Հակոբ Բադալյան
Ի՞նչ են առավոտից երեկո ավետում Հայաստանի, այսպես կոչված, տնտեսական բլոկի պատասխանատուները, կամ առհասարակ՝ քաղաքական իշխանությունը։ Առավոտից երեկո հայտարարում են դեպի Եվրամիություն արտահանման բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին։ Այդ քարոզչությանը միանում են նաեւ «տիկնայք փափկասուն Եվրամիության»՝ Կայա Կալլասը, Մարթա Կոսը, տիկին Ուրսուլան։ Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում գործնականում։ Գործնականում, Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դրամի արժեվորումը, այդ թվում եվրոյի նկատմամբ։ Ավելին, վերջին շաբաթներին եվրոն Հայաստանում արժեզրկվել է էապես։
Իսկ ֆինանսական ո՞ր քաղաքականությունն է նպաստում արտահանմանը։ Արտահանմանը նպաստում է դրամի արժեզրկումը, ոչ թե արժեվորումը։ Երբ դրամն արժեվորվում է, այդ թվում եվրոյի նկատմամբ, այդ թվում բավականին արագ տեմպով, դա Հայաստանի արտահանողի համար «թանկացնում» է արտահանումը, այսպես ասած՝ անուղղակի, բայց բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը։
Այդպիսով, քարոզչական դաշտում մենք ունենք ԵՄ արտահանման «դրախտի» մասին երդումներ, իսկ գործնական դաշտում՝ ունենք արտահանման համար էական բաղադրիչի հարցում աննպաստ զարգացում՝ դրամի էական արժեվորում եվրոյի նկատմամբ։ Իսկ ինչո՞ւ։ Միարժեք իհարկե բարդ է ասել, բայց թերեւս՝ գնաճ զսպելու համար։ Հայաստանում առանց այդ էլ բարձր գնաճ է եւ դրամի արժեվորումով հարվածում են տնտեսությանը, միայն թե պահեն գնաճը, որ հարված չլինի իրենց վարկանիշին։ Որովհետեւ տնտեսությանը հարվածը՝ արժեվորման տեմպով, հանրության համար կզգացվի զգալի ուշ, հետն էլ կավելացնեն արտաքին պարտքն ու յոլա կգնան, իսկ ահա գնաճի պարագայում բնակչությունը կզգա անմիջապես՝ իր գրպանին հարվածով։ Հետեւաբար նախընտրում են տնտեսական իմաստով «դանդաղ թույնը»»,-գրել է Բադալյանը։


















































Կաթնաշոռի շուկայում լուրջ խնդիրներ են արձանագրվել․ աղիքային ցուպիկ, խմորասնկեր, բորբոսասնկեր
ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է. Բադալյան
Փարիզում այրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահը քննարկել են արտահանման խթանումը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են