Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Երևանի Շահումյանի անվան պուրակում մայրաքաղաքի ծննդյան 2808–ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։
«Մհեր Մկրտչյանն այն բացառիկ դերասաններից է, որի ստեղծած կերպարները տասնամյակներ անց շարունակում են ապրել մեր առօրյայում։ Մենք հիշում ենք նրա ֆիլմերի դրվագները, հաճախ օգտագործում նրա հերոսների խոսքերը, և այդ ամենը հարազատ է նաև երիտասարդ սերնդին։ Սա, կարծում եմ, լավագույնս ցույց է տալիս նրա արվեստի արժեքն ու ազդեցությունը», – ասել է Ավինյանը եւ ընդգծել է մեծանուն արվեստագետների ստեղծագործական ժառանգության նշանակությունը մայրաքաղաքի համար։ «Երևանի մշակութային պատմությունը ձևավորել են մարդիկ, որոնց ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ մեր քաղաքի ինքնության կարևորագույն մասն է», –Hraparak.am-փոխանցշամբ նշել է նա։
Աղբյուրի հաղորդմամբ, չնայած իշխանավորների հիացական գնահատականներին, արվեստագետների շրջանում քննադատության ալիք է բարձրացել արձանի շուրջ, շատերը կարծում են, որ քանդակը միջինից ցածր աշխատանք է, ավելի արժանի գործեր կային, և այլն: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որի հեղինակած Պարույր Սևակի արձանը նախորդ տարի մեծ քննադատությունների առիթ էր տվել, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանի հեղինակած Մհեր Մկրտչյանի արձանին, նկատեց. «Ինձ ուղղակի շատ վշտացնում է այն, որ մեր քաղաքում հայտնվեց ևս մեկ շատ վատ քանդակ: Հասկանում եք: Մհեր Մկրտչյանի քանդակի համար տարիներ առաջ մրցույթ հայտարարեցին, ես էլ էի մասնակցում: Խի էդպիսի՞ գործեր կային մրցույթի ժամանակ: Այս քանդակը խայտառակություն է, դա քանդակ չի, ոչ մի կապ չունի այդ արձանը Մհեր Մկրտչյանի հետ: Քաղաքապետարանը հերթական բլեֆն է անում: Գիտե՞ք ինչն է վիրավորական, որ կոնկուրսի ժամանակ մերժվեցին շատ ավելի արժանի տարբերակներ: Ես հիշում եմ, որ երկու մրցանակ տվեցին տարիներ առաջ, մեկը` ինձ, մյուսը` Արա Շիրազին: Արվեստագետներն իրար մասին սովորաբար վատ են խոսում, բայց ես հարգում էի Արա Շիրազին, նա տաղանդավոր, շնորհքով տղա էր: Ես նրա գործերից մեկը մի անգամ քննադատեցի, բայց հիմա, որ դա համեմատում եմ այս խայտառակության հետ, ուղղակի սարսափում եմ: Ուսանողներս քիչ առաջ ցույց տվեցին,ասացին` ի՞նչ կապ ունի այդ արձանը Մհեր Մկրտչյանի հետ: Հեղինակը` ինքնակոչ Տիգրան Արզումանյանը, որի փեսան Երևանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցնում: Փեսայի միջոցով իր գործերն է առաջ տանում: Շան գլուխը այստեղ է թաղված: Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել: Ֆրունզիկը համաշխարհային դեմք է, գոնե մի փոքր սիմվոլիկա դներ գործի մեջ: Ի վերջո` արձան տեղադրելուց առաջ համապատասխան մասնագետներ են նայում գործը, ո՞վ է նայել Ֆրունզիկի արձանը, ոչ ոք: Որովհետև բոլորը իրար հետ կապված են»:


















































Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
Երևանի քաղաքապետի COP17ի «Մոլորակի խնամակալությունը գործողության մեջ. տեղական լուծումներ Ռիոյի կոնվենցիաների համար՝ փոխակերպող առաջնորդության միջոցով» միջոցառմանը
Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց
Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով. 1մլն 320 հազարից կդառնա 2 միլիոն դրամ
Եվրախորհրդարանում տեղադրել են Թրամփի՝ «Նարնջագույն ժանտախտ» անվամբ մերկ արձանը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են