30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն արձագանքել է ԶՈՒ-ում մահվան դեպքերին և բանակում տիրող ընդհանուր վիճակին՝ գրելով․
«Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց եք գոհ՝ զոհերի թվի՞ց, թե՞ բանակում տիրող իրավիճակից։
Կես տարվա ընթացքում տասնյակ զոհեր, և այսօր՝ կրկին զոհ։ Ես 30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել։
Ես՝ որպես սպա, լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։ Պետք է ամեն դեպք մանրակրկիտ և անկախ քննվի՝ բացառելու համար որևէ այլ վարկած, այդ թվում՝ հակառակորդի հնարավոր մասնակցությունը։ Մեր զինվորների մահը չի կարող պարզապես թվերի ու պաշտոնական հաղորդագրությունների վերածվել։
Եթե հասկանում եք նամուս, թասիբ և սպայի պատիվ, ապա պատասխանատվություն կրեք և ճանապարհ տվեք նրանց, ովքեր ի վիճակի են բանակը ղեկավարել։ Բանակը պաշտոնի, ինքնահաստատման և սեփական ձախողումները թաքցնելու տեղ չէ։
Մեր երեխաների կյանքը մեզ համար անգին է։ Նրանք ձեր պաշտոնների գինը վճարելու համար չեն ծնվել։ Մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում՝ վստահելով պետությանը։
Փաշինյան, ձեր գոհունակությունը չի կարող վերակենդանացնել զոհված զինվորներին։ Մեզ արդարացումներ պետք չեն, մեզ պետք է պատասխանատվություն, ճշմարտություն և անվտանգ բանակ։ Մեր երեխաների կյանքը ձեր պաշտոններից ու ձեր գոհունակությունից շատ ավելի թանկ է»։


















































Այս տարվա առաջին տասն ամսում գրանցվել է 35 զինծառայողի մահվան դեպք. ո՞վ և ինչպե՞ս պետք է կանխի այս ողբերգnւթյունների կրկնությունը. վերլուծաբան (տեսանյութ)
Բանակում երբեմն ինքնասպшնության են դիմում, քանի որ որոշակի սեկտայի են հարում. ՔԿ նախագահ
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ, իսկ բանակում մարդկային ողբերգությունները անլուրջ մեկնաբանությունների թեմա չեն.Դանիելյան
Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով և այլ նոր տեխնիկայով
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են