Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել
«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, ով երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ, ինքնաբացարկ է հայտնել։
Նշենք, որ դատավորը որոշումը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Նա պատճառաբանել է, որ Գևորգյանի մահվանից հետո հրապարակային հայտարարություններում կասկածի տակ են դրվել ինչպես կալանավորման որոշման օրինականությունը, այնպես էլ իր անաչառությունը։
«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ»,– նշել է դատավորը։
Հավելենք, որ նա եզրակացրել է, որ ստեղծված իրավիճակը կարող է կասկածի տակ դնել գործի դատական քննության օբյեկտիվությունը և կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։


















































Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են. «Հրապարակ»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են