Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինական ուժերը նոյեմբերի 13-ին գիշերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի խոշոր նավթավերամշակման գործարանին և Դոնի Ռոստովում գտնվող արտադրական օբյեկտին։ Այս մասին հաղորդում է kyivindependent.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Աբու Դաբիում եռակողմ խաղաղության բանակցություններից մեկ օր անց տեղի ունեցած հարձակումը շարունակում է Ուկրաինայի արշավը ՝ խաթարելու ռուսական բանակին սնուցող ենթակառուցվածքները և սահմանափակելու Մոսկվայի էներգետիկ եկամուտները։
Նշենք, որ «Լուկօյլ Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկան» Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Դրա տարեկան վերամշակման հզորությունը կազմում է շուրջ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է Վոլգոգրադի վրա «զանգվածային» հարձակումը և քաղաքի հարավային արդյունաբերական գոտում բռնկված հրդեհները։
Նշենք, որ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթարդյունահանող «Լուկոյլ» ընկերությանը պատկանող խոշորագույններից մեկն է:


















































Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր
Մեդինսկին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակման հնարավորություն չի տեսնում
Ուսանողները ևս կներգրավվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը. մեկնարկել է խոշոր մեդիաֆորում
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են