ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում և բանակցություններ սկսել այնտեղ զենք չտեղակայելու շուրջ։
«Մենք <...> հաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ՀԱՊԿ պայմանագրում և կանոնադրությունում ամրագրված նպատակներին՝ անդամ պետությունների համապարփակ զարգացման համար բարենպաստ և կայուն պայմանների ստեղծումը և անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը», - ասվում է փաստաթղթում։ Այս մասին հաղորդում է vedomosti.ru-ն։
Նշենք, որ հռչակագրում ընդգծվել է նաև Կենտրոնական Ասիայի՝ միջուկային զենքից զերծ կարգավիճակի պահպանման կարևորությունը։ Նշվել է, որ 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահությունը նպաստել է հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը։
Կազմակերպության անդամ երկրները հայտարարել են, որ շարունակելու են կատարելագործել ճգնաժամային արձագանքման համակարգը՝ իրենց պատասխանատվության գոտում ապակայունացումը կանխելու նպատակով։
ՀԱՊԿ առաջնորդները նաև մտահոգություն են հայտնել իրենց սահմաններին օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքների մոտեցման կապակցությամբ։


















































COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ․ էդուարդ Շարմազանով
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են