Մոսկվան սպասում է հստակ պատասխանի, իսկ Փաշինյանը մեկնում է Թուրքիա․ ո՞վ է ում դաշտ գցում գնդակը
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Հայաստանը, չնայած կազմակերպության աշխատանքին մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությանը, իրավաբանորեն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։
Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական դիմում չի ներկայացրել։ Այսինքն՝ Մոսկվան սպասում է Երևանի հստակ որոշմանը։
Բայց ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Հենց այն օրը, երբ Մոսկվայում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակը ՀԱՊԿ-ում, նա մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու կլիմայի փոփոխության համաժողովին։
Ստացվում է բավական ուշագրավ քաղաքական պատկեր․ Ռուսաստանը պահանջում է հստակություն, Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության անդամ, բայց չի մասնակցում նրա աշխատանքին, իսկ Փաշինյանը նույն այդ օրը մեկնում է Թուրքիա՝ Էրդողանի հրավերով։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք սա Մոսկվային ուղղված հերթական քաղաքական արհամարհանքի ցուցադրություն չէ։ Եվ եթե Փաշինյանն իսկապես որոշել է խզել Հայաստանի կապը ՀԱՊԿ-ի հետ, ի՞նչն է նրան խանգարում դա ասել ուղիղ տեքստով և ստանձնել որոշման պատասխանատվությունը։
Թե՞ սա փոխադարձ քաղաքական սպասման խաղ է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը գնդակը մյուսի դաշտն է նետում՝ խուսափելով վերջնական քայլից։
Մի բան ակնհայտ է․ Հայաստանի անվտանգային ճարտարապետության հարցը չի կարող վերածվել Նիկոլ Փաշինյանի անվերջանալի քաղաքական խաղերի։ Իսկ դրա գինը վճարելու է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են