Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Գիտություն

Գիտության համաշխարհային օրվան նվիրված նիստ՝ ԳԱԱ-ում

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը: Օրվա առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, բուհերի և գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։
Աղբյուրի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում մի խումբ գիտնականներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով՝ գիտական և կրթական ոլորտներում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, ինչպես նաև արդյունավետ գիտական գործունեության համար: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Շնորհավորելով Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ նոյեմբերի 10-ը նաև ԳԱԱ հիմնադրման օրն է, և 1943 թվականին ստղծվելուց ի վեր՝ ակադեմիան կարևոր պատմական առաքելություն է ունեցել գիտության ոլորտի  զարգացման գործընթացում։ 
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շեշտադրել է գիտության ոլորտում իրականացվող որակական փոփոխությունները, մասնավորապես՝ ծրագրերի ղեկավարման համար սահմանված պահանջների արդյունավետության ուղղությամբ իրականացված քայլերը։

Ըստ աղբյուրի, նախարարը նշել է, որ 12 տարվա ընդմիջումից հետո ԳԱԱ ասոցացված անդամների ընտրություններ են անցկացվել, և ակադեմիան համալրվել է գիտության և հետազոտությունների ասպարեզում ձեռքբերումներ ունեցող 31 նոր  անդամով։ Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է գիտության ոլորտի փոփոխությունների պատշաճ հանրայնացումն ու իրազեկվածության բարձրացումը: 
Հավելենք, որ նախարարն ընդգծել է նաև Վարչապետին կից գիտատեխնոլոգիական զարգացման խորհրդի ձևավորումը՝ նշելով, որ այս մարմինը ներառում է ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների։
Խորհուրդն առանձնահատուկ կարևոր է մասնավոր-պետություն գործընկերության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման խթանմանն աջակցելու առումով, քանի որ ամենակարևոր հարցերը քննարկվում  և առաջ են մղվում խորհրդատվական բարձր մակարդակում: Խորհրդի գործունեության շրջանակում պետություն-մասնավոր գործընկերությամբ նաև ձևավորվեց Նորարարությունների հայկական հիմնադրամը, որը, ֆինանսավորվելով պետության և մասնավորի կողմից, նաև մեր հետագա քննարկմանը և  հաստատմանը պետք է ներկայացնի գիտական արդյունքի տեսանկյունից առավել արժեքավոր և կարևոր ծրագրեր։ Այս գործիքակազմի կիրառմամբ արդեն ունենք առաջին հաստատված ծրագրերը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնցով գիտնականները զբաղվում են լաբորատորիաներում, ուղիղ կապի մեջ պետք է լինեն պետության, տնտեսության և հասարակության զարգացման համար առաջնային նշանակություն ունեցող հարցերի հետ։
Մախարարը ելույթում հատուկ շեշտադրել է նաև դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացման, ուսուցիչների կարողությունների զարգացման, ուսուցիչների՝ գիտական նախագծեր ղեկավարելու և երեխաներին այդպիսով դեպի գիտություն առաջնորդելու հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ ու քննարկումներ են իրականացվում: Նա կարևոր է համարել նաև հանրային հաշվետվողականությունը՝ դրանում ընդգծելով ակադեմիայի դերը։

Միջոցառման ընթացքում ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ընդգծել է, որ  Հայաստանում վերջին տարիներին պետության կողմից գիտության ֆինանսավորման ծավալի գրեթե եռապատկման շնորհիվ մեծացել է գիտության ոլորտի և գիտնականների հանդեպ վստահությունը։
«Միևնույն ժամանակ, հասարակությունը և պետությունը պետք է շոշափելի արդյունք ստանան գիտությունից՝ լինի դա պաշտպանական տեխնոլոգիան, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նոր լուծում, թե առողջապահական նոր մեթոդ»,- նշել է Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ հայաստանյան  բուհերը և հետազոտական ինստիտուտները պետք է դառնան առաջատար տեխնոլոգիաներ և ստարտափներ գեներացնող կենտրոններ։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկուցմամբ։ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը ներկայացրել է «Արհեստական բանականությունը հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» զեկույցը, իսկ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը՝ «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում» զեկույցը։
Հաբելենք, որ պաշտոնական հանդիսավոր արարողության ընթացքում ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին շնորհվել են դիպլոմներ։