Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում
Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Մարգարիտա Հ․-ն և հայտնել, որ Դուրյան թաղամասում գործող «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Լաուրա Գ․-ն և մեթոդիստ՝ Երևանի բնակիչ 38-ամյա Վարդուհի Հ․-ն փոխել են երեխաների հաճախումների մատյանում առկա գրառումները՝ ավելացնելով 5 երեխայի տվյալներ, քանի որ մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է ըստ երեխաների թվաքանակի։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Մարգարիտա Հ․-ն նաև հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արփինե Հ․-ն սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, որ նրանց կհեռացնի աշխատանքից։
Նշենք, որ դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Հ․-ն «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ղեկավարն է։


















































Երևանում դադարացվել է հնդկական ռեստորանի գործունեությունը
Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են