ՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքի պատճառով կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների կատարման հարցը՝ կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարների մասով։
«Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտավորված պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման այս նախագիծը նույնպես կքննարկվի վաղը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում», -իչ խոսքում ասել է Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Հաբելենք, որ 2024 թվականին Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին և դադարեցրել է պարտադիր վճարների փոխանցումը: Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը նման ձևաչափով անդամակցության կասեցման հնարավորություն չի նախատեսում:


















































Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում. Աբրահամյան
Դաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ում
Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ
Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո
Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են