Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Վերլուծական

Ինքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական արձանագրումը. նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետ

Ինքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը, գրել է Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը: 

«Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման ելակետն է։ 44-օրյա պատերազմի աղետալի ելքն ամփոփած փաստաթուղթը, ոչ թե կասեցրեց պետության աշխարհաքաղաքական ու անվտանգային գահավիժումը, այլ գործնականում լեգիտիմացրեց այն կործանարար քաղաքական դոկտրինը, որտեղ միակողմանի ու շարունակական զիջումները աստիճանաբար վերածվեցին պետական քաղաքականության գերակա մեթոդաբանության։ Կապիտուլյացիայից 6 տարի անց այդ նույն զիջողական ընթացքը հասել է իր օրինաչափ, չափազանց վտանգավոր հանգրվանին՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմնասյունը՝ Սահմանադրությունը։ Գործող վարչախմբի կողմից Մայր օրենքի ձևախեղման կամ նոր Սահմանադրության պարտադրման հրատապ օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն կուրսի իրավական ձևակերպում և պետական ինքնիշխանության անկման վերջնական ու անդառնալի ամրագրում։

Հասկանալու համար, թե ինչպես հետկապիտուլյացիոն գործընթացները վերաճեցին սահմանադրական ճգնաժամի, հարկ է վերլուծել այն զիջողական դիսկուրսը, որն իշխանությունը որդեգրեց հետպատերազմյան շրջանում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո պաշտոնական Երևանը հրաժարվեց դիմադրության և ինքնապաշտպանության գրեթե բոլոր հնարավորություններից՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական դոկտրին ընտրելով «զիջիր, որպեսզի ապրես» կործանարար թեզը։ Միջազգային փորձը սակայն ապացուցել է՝ ագրեսորին բավարարելու քաղաքականությունը (appeasement) երբեք խաղաղության չի հանգեցնում։ 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի պատմական փորձը ցույց տվեց, որ պատերազմից խուսափելու նպատակով Նացիստական Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետյան երկրամասը զիջելը ոչ միայն չկանխեց հետագա ագրեսիան, այլև չխոչընդոտեց Գերմանիայի նոր տարածքային նվաճումներին։ Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց՝ 1939 թվականի մարտին, գերմանական զորքերը գրավեցին Չեխիայի մնացած տարածքը։ Այս պատմական նախադեպը վկայում է, որ ագրեսորի պահանջներին միակողմանի զիջումները կարող են ոչ թե չեզոքացնել սպառնալիքը, այլ խրախուսել նորանոր ոտնձգությունները։ Հայաստանի գործող իշխանությունների վարած այս նույն քաղաքականությունը երկիրը վերածեց աշխարհաքաղաքական սակարկությունների կամազուրկ օբյեկտի։ Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ սողացող օկուպացիան և սահմանազատման ու սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի տարածքային զիջումները գործնականում ապացուցեցին, որ յուրաքանչյուր նահանջ ոչ թե չեզոքացնում է սպառնալիքը, այլ հակառակորդի համար ստեղծում է նորանոր, էլ ավելի կործանարար առավելապաշտական պահանջներ ներկայացնելու և պարտադրելու քաղաքական նախադեպեր։

Այս խորապատկերում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող իշխանական նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարական կառուցակարգերի կատարելագործման տիրույթում, այլ որպես արտաքին պարտադրանքի և ուղղակի ճնշման արդյունք։ Բաքվից հնչող բացահայտ սպառնալիքներն ու հայտարարությունները, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ չի փոխվել նրա Սահմանադրությունը, ուղղակիորեն մատնում են գործընթացի իրական շարժառիթները։ Իշխանությունը, փորձելով հանրությանը համոզել, որ Մայր օրենքի «սրբագրումը» բխում է «Իրական Հայաստանի» շահերից, իրականում գնում է պետական սուբյեկտայնության ինքնակամ կազմաքանդման՝ սեփական քաղաքական վերարտադրությունը պետության կենսական շահերի հաշվին երաշխավորելու համար։ Սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, երբ պետությունն իր հիմնարար արժեքներից, Անկախության հռչակագրից և ազգային իղձերից հրաժարվում է ոչ թե ներքին հասունացման, այլ հարևան ավտորիտար վարչախմբի թելադրանքով։

Սահմանադրական փոփոխությունների այս օրակարգն իշխանության կողմից ներկայացվում է որպես պետության «կենսունակության» և «անվտանգության» ապահովման միակ միջոց, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է տրամագծորեն հակառակ պատկերը։ Պետության հիմնարար օրենքի ձևախեղումը՝ արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հարվածում է պետականության լեգիտիմության միջուկին։ Դրանով իսպառ ոչնչացվում է պետության իրավահաջորդության և հիմնադիր հայեցակարգի շարունակականությունը (continuitas), և պետությունը զրկվում է իր պատմական ու բարոյական հենասյուներից։ Այն պահին, երբ Հայաստանը կհրաժարվի իր Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից, նա աշխարհին կհայտարարի, որ իր ինքնիշխանությունն այլևս բացարձակ արժեք չէ, այլ աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա, որը կարելի է խմբագրել որևէ նոր արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքի դեպքում։ Սա հենց ինքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական ամրագրումն է, որտեղ պետության ներքին ինքնիշխան կամքը փոխարինվում է արտաքին ճնշումների առջև ընկրկելու և տեղի տալու կործանարար գործելաոճով։

Այս իրավիճակը հստակորեն բացահայտում է գործող վարչախմբի գաղափարական և ռազմավարական սնանկությունը։ Նրանք չունեն ո՛չ հեռանկարային տեսլական, ո՛չ էլ դիմադրության ներքին ներուժն ու ազգային հավաքական հնարավորությունները համախմբելու կամք։ Պարտվողականության բարդույթն ու կապիտուլյացիոն մտածողությունը դարձել են նրանց գործունեության մշտական ուղեկիցը, ինչի պատճառով նրանք այլևս ունակ չեն արտաքին աշխարհի հետ իրավահավասարության դիրքերից հարաբերվելու։ Միակողմանի զիջումների տրամաբանությունը նրանց տարել է մի փակուղի, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ է՛լ ավելի է մոտեցնում պետականության անվտանգային հիմքերի վերջնական փլուզումը։ Իշխանության որդեգրած այս քաղաքական կուրսը Հայաստանին դուրս է մղում միջազգային իրավաքաղաքական գործընթացների տիրույթից՝ երկիրը վերածելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկված, կամազուրկ մի կազմավորման, որի կենսական շահերը միջազգային ասպարեզում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից այլևս հաշվի չեն առնվում։

Պետականության կենսունակության հիմնարար օրենքը փաստում է, որ հարկադրված ու շարունակական նահանջը երբեք չի կարող վերածվել կայունության կամ անվտանգության երաշխիքի։ Սեփական իրավունքների և հիմնարար արժեքների հաշվին արտաքին պահանջների բավարարման որևէ փորձ տրամաբանորեն հանգեցնում է ոչ թե հանգուցալուծման, այլ պետական սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման։ Այս հարթությունում խնդիրը դուրս է սովորական իրավիճակային շահերի կամ ներքաղաքական դիմակայության տիրույթից։ Սա պետության գոյության իրավունքի և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան կամքի պահպանման բացարձակ սահմանագիծն է։ Թույլ տալ պետականության իրավաքաղաքական հիմքերի ձևախեղում արտաքին թելադրանքի ներքո՝ նշանակում է ինքնակամ հրաժարվել սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքից։ Հայաստանի գոյության և ֆիզիկական անվտանգության երաշխավորումը հնարավոր է բացառապես պետականության հիմնադիր հայեցակարգի վերաիմաստավորման և այնպիսի ռազմավարական դիսկուրսի ձևավորման միջոցով, որտեղ երկրի կենսական շահերը կպաշտպանվեն ոչ թե արտաքին պարտադրանքի ու զիջողականության, այլ սեփական իրավունքների անբեկանելիության և պետական կամքի գերակայության տիրույթում»,-գրել է նա: