Թուրքիայից ժամանած հայերի ոգևորությունը Փաշինյանի նկատմամբ․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվարկ
«Համահայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակներում ուշագրավ դրվագներ են ի հայտ գալիս։ Թուրքիայից ժամանած հայերը սոցիալական ցանցերում մեծ ոգևորությամբ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպումների մասին, գովեստի խոսքեր հնչեցնում նրա հասցեին և առանձնահատուկ ջերմությամբ ներկայացնում նրա քաղաքական ուղերձները։ Հավանաբար իրենց սիրելի Էրդողանի կարծիքը կիսելով են այդքան ոգևորված և Արցախը հանձնելը որակելով հերոսություն։ Ինչևէ...
AGOS թերթի ներկայացուցիչ Բագրատ Էստուկյանը պատմում է, թե ինչպես են Երևանի հյուրանոցում նախաճաշելիս անսպասելիորեն հանդիպել Հայաստանի վարչապետին։ Ըստ նրա գրառման հյուրանոցում են եղել նաև Հայաստանի կառավարության մի քանի նախարարներ, իսկ իրենց հաջողվել է մոտենալ Փաշինյանին, զրուցել նրա հետ և նույնիսկ լուսանկարվել։
Հետաքրքիր է, չէ՞։ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, մասնակցում համահայկական գագաթնաժողովին, իսկ նրանց հրապարակումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Իսկ հիմա ամենակարևոր հարցը. որքանո՞վ է այս ամենը պատահական։
Ո՞վ է կազմակերպում նման հանդիպումների միջավայրը, ի՞նչ կապեր են գործում այս շրջանակներում, և ինչո՞ւ է Թուրքիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հրապարակային հռետորաբանությունն այդքան ներդաշնակ Հայաստանի գործող իշխանության քաղաքական օրակարգին։
Իհարկե, միայն Թուրքիայի քաղաքացի լինելը կամ Փաշինյանի հետ լուսանկարվելն անձին որևէ երկրի հատուկ ծառայության գործակալ չի դարձնում։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ քաղաքական կապերի, ազդեցության հնարավոր մեխանիզմների և այդ հանդիպումների իրական նպատակի մասին հարցեր տալը կամ կասկածելը, արգելված է։
Երբ վարչապետի հետ հանդիպումները ներկայացվում են որպես հաճելի անակնկալներ, գուցե արժե հասկանալ,թե ո՞ւմ համար են դրանք անակնկալ, իսկ ո՞ւմ համար նախապես ձևավորված քաղաքական հաղորդակցության հերթական դրվագ։ Գուցե մի պահ մտածենք, որ Թուրքիայից եկած հայերը հնարավոր է զուտ տեղի ԱԱԾ գործակալներ են և իրենց առաքելությունն են կատարում։
Համահայկական գագաթնաժողովը, կարծես, ոչ միայն համահայկական համախմբման, այլև Փաշինյանի քաղաքական օրակարգի իրական նպատակների ջրի երես հանելու հնարավորություն է։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են