Բոլորով պայքարելու ենք ալիևյան սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան
Այսօր տեղի է ունեցել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների հանդիպումը։
Հանդիպումից հետո Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է՝ կոնսենսուս է ձևավորվել, բոլորով պայքարելու են ալիևյան սահմանադրության դեմ, հավաքների շարք են սկսում տարբեր ոլորտների ակտիվ հանրային գործիչների հետ։
«Ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, ծրագրերը և առաջիկայում իրականացվելիք գործողությունները։
Այսօր հանդիպմանը ներկա էին նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք արդեն ստորագրել են և միացել ալիևյան սահմանադրության դեմ ծավալված գործընթացին։ Մեզ է միանում նաև «Միասնության թևեր» կուսակցությունը։
Այսօր նաև որոշում ենք ներկայացրել, որ վաղվանից համաձայնագիրը ստորագրած կուսակցությունների ղեկավարներն ու ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ իրականացնել Երևանում»,-ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ակցիաների նպատակը հանրությանը ալիևյան Սահմանադրության վտանգները ներկայացնելն է, մարդկանց հետ այդ հարցերի շուրջ խոսելը, մեր անկախության վերահաստատման գաղափարը բարձրաձայնելը։


















































ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման փաստով
Ես բարեգործություն անում եմ լուռ, չեմ սիրում խոսել այդ մասին․ բարերար Լիլիթ Կարապետյանն արժանացել է «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա»-ի շնորհակալագրին
Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր սահմանադրությունը, որտեղ ճանաչվում է երկու Կորեաների առկայությունը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են