Որոնք են ծերացող սոցիալական հարթակները. որոնք են փոխարինելու ֆեյսբուքին ու ինստագրամին
Սոցիալական մեդիայի աշխարհում սերնդափոխություն է տեղի ունենում ու դա արդեն անվիճելի փաստ է։ Facebook-ն ու Instagram-ը դեռևս պահպանում են իրենց մեծ լսարանը, սակայն երիտասարդների ուշադրությունն աստիճանաբար կենտրոնանում է այլ հարթակների վրաև դրա մասին է խոսում վիճակագրությունը։ Թվերը բավական խոսուն են։ Pew Research Center-ի 2026 թվականի տվյալներով 18-29 տարեկանների 95%-ն օգտվում է YouTube-ից, 79%-ը՝ Instagram-ից, 69%-ը՝ Facebook-ից, 65%-ը՝ TikTok-ից, իսկ 56%-ը՝ Snapchat-ից։
YouGov-ի տվյալներով ամենօրյա օգտագործման ցուցանիշներով առաջատար են YouTube-ը՝ 62%, Instagram-ը՝ 56%, TikTok-ը՝ 41%, Snapchat-ը՝ 28%։
TikTok-ը իր կարճ տեսանյութերով արագ մեծացնում է իր լսարանը, YouTube-ը ձևավորում է գովազդային նոր արշավներ և ազդում գնումների որոշումների վրա, Snapchat-ը պահպանում է անմիջական կապը երիտասարդների հետ, իսկ Reddit-ը դառնում է կարծիքների և սպառողական քննարկումների կարևոր միջավայր(ի դեպ վերջինս ամենաքիչ ներգրավվածությունը ունի հայ օգտատերերի կողմից)։
Փոխվում են սոցիալական ցանցերի պահանջները և փոխվում են սպասելիքները։Վաճառքի հարթակները վերանայելու անհրաժեշտություն է նաև առաջ գալիս։Այսօր երիտասարդի ուշադրությունը գրավող բրենդը վաղը կարող է դառնալ նրա նախընտրած ապրանքը։ Հետևաբար բիզնեսները չպետք է իրենց մարքեթինգային ռազմավարությունը սահմանափակեն միայն Facebook-ով և Instagram-ով։
Անգամ լրատվական դաշտը սկսել է իր այլընտրանքային տարբերակ դիտարկել tik-tok-ը։ Չհաշված, որ բոլոր երկրների ղեկավարները սկսել են իրենց օգտահաշիվն ունենալ այնտեղ երիտասարդների սիրտը գրավելու համար։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են