29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտի հիմնական ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, ընդգծել է, որ 29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը։ Մինչև 2031 թվականը նախատեսվում է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկումը ոչ միայն միջազգային ճանաչելիության, այլև կառավարման որակի բարձրացման հնարավորություն է, քանի որ կարևոր պայմաններից է նաև հուշարձանների պատշաճ կառավարման համակարգի առկայությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Ներկայում աշխատանքներ են իրականացվում պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է առաջադրել նաև հայկական ամրոցներից մեկը: Շարունակվում են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման աշխատանքները։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում ընդգրկման ներկայացնել ևս երկու տարր։
Անդրադառնալով արդեն արձանագրված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը, ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված՝ անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին վերաբերող հայտը, որը հնարավորություն է տալիս միջազգային հարթակում հանրահռչակելու նաև Վարդավառի հայկական ավանդույթը։
2027 թ․ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ
Նախարարի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հուշարձանների վերականգնման պետական հատկացումները։ Եթե 2022 թվականին այդ նպատակով տրամադրվել է 213 մլն դրամ, ապա 2025 թվականին ֆինանսավորումը հասել է 1.386 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 6.5 անգամ։ Իսկ 2027 թվականին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է շուրջ 1.79 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 21 հուշարձանում, որոնցից 13-ում կշարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը, իսկ 8-ում կսկսվեն նոր աշխատանքներ։ Մինչև 2031 թվականի ավարտը նախատեսվում է վերականգնել ևս 40 հուշարձան։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում վտանգված հուշարձանների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ուստի անհրաժեշտ է պահպանել վերականգնման աշխատանքների տեմպը։ Միաժամանակ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման աշխատանքներ են իրականացվում ևս 9 պատմամշակութային հուշարձանում։


















































Հայաստանի գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը
Այսօր լուսավորվեց նաև Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը. Ավինյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այց չկազմակերպելը պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության ցուցանիշ է․ Հայր Ասողիկ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար
Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Զաքարյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են