Նման հայտարարություններն ընդամենը «բառային աճպարարություն» են և սեփական քաղաքացիներին մոլորեցնելու փորձ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև Հայաստանի կատարելիք ընտրության վերաբերյալ։
Ըստ բանախոսի, ՀՀ վարչապետի ելույթներում որևէ հստակություն չկա, իսկ նման հայտարարություններն ընդամենը «բառային աճպարարություն» են և սեփական քաղաքացիներին մոլորեցնելու փորձ։
Զախարովան հիշեցրել է, որ դեռևս մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Երևանի առջև հստակ հարցադրումներ են արել, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացվել։
Նա նաև ընդգծել է, որ պաշտոնական Երևանի գործողությունների տրամաբանությունը շարունակում է անհասկանալի մնալ գործընկերների համար։ «Նույնիսկ տարրական կենսական տրամաբանությունը հուշում է, որ նման քայլեր ձեռնարկելուց առաջ իշխանությունները նախ պետք է պարզեն սեփական ժողովրդի կարծիքը»,- իր խոսքում նշել է Զախարովան։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են