Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է այցելուների համար
Ֆրանսիայում ընթացող համազգային գործադուլների և բողոքի ցույցերի ֆոնին
Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, ժամանակավորապես փակվել է այցելուների համար։
«Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է»,– այս մասին նշված է տեսարժան վայրի պաշտոնական կայքում։
Նշենք, որ ֆրանսիական իշխանությունների գնահատմամբ՝ երկրի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներին կարող է մասնակցել մինչև 700 հազար մարդ, այդ թվում՝ մինչև 80 հազարը՝ մայրաքաղաք Փարիզում։ Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ-ն նախատեսում է ներգրավել շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ։
Հիշեցնենք, որ բողոքի այս շարժումը սկսվել էր սեպտեմբերին Փարիզում և կարճ ժամանակում ընդգրկել ամբողջ երկիրը։ Ցուցարարների հիմնական պահանջներն ու դժգոհություններն առնչվում են կրթական համակարգի խորքային խնդիրներին՝ մասնավորապես գերբնակեցված դասարաններին, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակին, ուսուցիչների հրատապ պակասին և կրթության ոլորտի անբավարար պետական ֆինանսավորմանը։


















































Իջեւանում, Տավուշի մարզում փակվել են բազմաթիվ գործարաններ. «Հրապարակ»
Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները կնշվեն Փարիզում
Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են