Գյումրու 102-րդ ռազմաբազայի շուրջ նոր սցենար է գեներացնում իշխանությունը
Նոյեմբերի 3֊ին իշխանությանը մոտ կանգնած Factor լրատվականը նյութ տարածեց` 26 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ ենթադրյալ ռուս զինվորները խոշտանգում էին քաղաքացիական ինչ֊որ անձի և ասում, թե «Гюмри наш город». Պարզվեց նյութը լրատվական կայքին փոխանցել էր Հելսինկյան գրասենյակի ղեկավար հակառուսական տրամադրվածությամբ հայտնի Արթուր Սաքունցը։ Արթուր Սաքունցը չի նշում, թե իրեն տեսանյութը որտեղից, բայց իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացվում քննություն սկսելու։
Առաջին հայացքից նորմալ իրավական գործընթաց է, որը պետք է քննվի ու անպայման գտնեն իրենց արտոնյալ կարծող զինվորներին։ Բայց դա միայն առաջին հայացքից....
Նախ տեսանյութը նկարված է այն դիրքից կարծես բեմադրություն է և ռեժիսորը հանգիստ նկարում է։ Հարց է առաջանում կռվի ժամանակ ո՞վ էր ֆիքսում հետքերը։
Հետո անպայման ռեժիսորը չի ֆիքսում դեմքերը. սա արվում է նրա համար, որ հետո իրավապահները թեման երկար ծամծմելուց հետո տանեն փակուղի, բայց այդ ընթացքում թեմայի քաղաքական երանգը անպայման պահելով։
Եվ վերջապես վրա է հասնում ծանր հրետանին, երբ սպասված աղմուկը չի արձանագրվում և «թասիբով» գյումրեցին ոչ էլ վերցնում֊դնում է թեման , մեքենայի սալոնից ուղիղ հեռարձակում է անում ներկա իշխանությունների սիրելի Դանիել Իոննեսյանը և զարմանք հայտնում, թե ինչո՞ւ հանրային աղմուկ չկա։ Այո ճիշտ նույն հրահրելու սցենարով։
Ռուսական ռազմաբազան ուղիղ հեռացնելու հետևանքները շատ լավ պատկերացնող իշխանությունները Սարիկ Մինասյանի, Դավիթ Առուշանյանի էժան թեմաներից հետո անցան էժան բեմադրությունների։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են