Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռոկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Նոյեմբերի 4-ին` Ազգային միասնության օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշան է հանձնել Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։
Նշենք, որ Ավետիսյանն արժանացել է Ռուսաստանի պետական պարգևին՝ արտերկրում ռուսական մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, ՌԴ նախագահը ստորագրել էր նրան պարգևատրելու մասին հրամանագիրը։ Հավելենք, որ Ավետիսյանը 2001 թվականից Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր է և համակարգում է համալսարանի գիտահետազոտական գործունեությունն ու համագործակցությունը ռուսաստանյան գիտական կենտրոնների և բուհերի հետ։


















































Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով
Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ ավարտվեց
Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. Պուտին
Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. Ուշակով
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են