Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանած Ալեքսեյ Մելնիչուկին
Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը:
Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։
Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել ԽորենՂազարյանին և սպանված կնոջ կողմին:
Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները դատավճռի հրապարակման ժամանակ։ Սկզբում գլխավոր կասկածյալը նա էր և 9 ամիս անցկացրել է մեկուսարանում, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Նրա դեմ մեղադրանքները հանվել են մեկուկես տարի անց, իսկ իրական մարդասպանը բռնվել է միայն 2025 թվականին։


















































Պաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու` մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը. Ղազարյան
«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր Ղազարյան
Կարո՞ղ է՝ Դուք էլ եք բռնnւթյան զnհ, ինչ-որ մեկը Ձեզ ստիպել է, որ այս օրենքի նախագիծը ներկայացնեք ԱԺ-ում. Ղազարյանը՝ Բաթոյանին
Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը` անվտանգության աշխատակիցներին հրավիրելով դահլիճ
Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին. Էդգար Ղազարյանի ձևակերպումը վրդովեցրեց ՔՊ-ականներին
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են