Նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետություններում գտնվող ՌԴ քաղաքացի պարտապանների մասին օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ անդամ պետությունների միջև դատական ակտերի, ինչպես նաև այլ լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց որոշումների հարկադիր կատարման ընթացքում տեղեկատվության փոխանակման հարցում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման օրենքը։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Աղբյուրի տվյալներով, համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսի 13-ին։ Այն սահմանում է կատարողական վարույթների, պարտապանի գույքային դրության և աշխատավայրի, նրա գույքի գտնվելու վայրի, բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, տրանսպորտային միջոցների, առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոխանակման կարգը։
Նշենք, որ փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը կկարողանա համաձայնագրի անդամ երկրներից տեղեկություններ ստանալ իր քաղաքացիների աշխատավայրի, գույքի գտնվելու վայրի, բանկային հաշիվներում առկա միջոցների, տրանսպորտային միջոցների, ընկերություններում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների վերաբերյալ։
Հավելենք, որ փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Միաժամանակ,Բելառուսը, Ղազախստանը և Ուզբեկստանը վերապահումներ են արել համաձայնագրի մասնակի կիրառման վերաբերյալ։ Մասնավորապես.
✓Բելառուսը համաձայնել է պարտապանների բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել սահմանափակ ծավալով՝ միայն հաստատելով Բելառուսի տարածքում գործող բանկերում և այլ վարկային կազմակերպություններում նրանց հաշիվներում, ավանդներում կամ պահպանության հանձնված միջոցների առկայության փաստը։
✓Ղազախստանը, վերապահմամբ պահպանել է պարտապանի՝ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում, ավանդներում կամ պահպանության հանձնված դրամական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավունքը՝ այնքանով, որքանով դա չի հակասում հանրապետության օրենսդրությանը։
✓Ուզբեկստանն իր հերթին համաձայնություն է հայտնել համագործակցել դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում տեղեկատվության փոխանակման հարցում։ Միաժամանակ հայտարարել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ չի կիրառի այն կատարողական փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են դատական համակարգի մեջ չմտնող լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, ինչպես նաև նոտարական վավերացում ստացած փաստաթղթերի նկատմամբ։


















































Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով
Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ ավարտվեց
Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. Պուտին
Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. Ուշակով
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են