Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ալեն Սիմոնյանի դեմ ձևավորված ներիշխանական կոալիցիան կարծես թե երկար ժամանակ է ինչ սերմ էր տվել։
Վերջերս նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը,նույն ինքը «Շիշ բռնողը», բավական կոշտ մեղադրանքներ հնչեցրեց Ալեն Սիմոնյանի հասցեին պնդելով, որ վերջինս Վիվարոյի Վիգենի հետ համաձայնեցված է ընդունել օնլայն խաղատների մասին օրենքը։ Ըստ Սարգսյանի օրենսդրական փոփոխությունների արդյունքում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակվեց, իսկ խաղային բիզնեսի զգալի մասը տեղափոխվեց առցանց հարթակներ։ Իսկ նախագիծը ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանեց կոնկրետ անհատի շահը, քանզի այդ նախագծից հետո կտրուկ աճեց օնլայն խաղդրույքների քանակը։
Այս հայտարարությանը շտապեց արձագանքել, ավելի շուտ դատական գործ հարուցելու սպառնալիքով լռեցնել ,Նիկոլ Փաշինյանը։ Բայց որտե՞ղ է թաղված շան գլուխը։ Արդյո՞ք այս օրինագծի շրջանակում շահագրգռվածություն ունեցել է միայն Ալեն Սիմոնյանը, թե՞ այստեղ հարցեր կան նաև վարչապետին ուղղելու։
Այսօր, երբ Ալեն Սիմոնյանի դեմ դժգոհությունների շրջանակն ընդլայնվում է, Փաշինյանը հայտնվում է բարդ իրավիճակում։ Եթե ներիշխանական հակասությունները խորանան, նա ստիպված է լինելու ընտրություն կատարել, թե ում պահել իր կողքին, ում ազդեցությունը սահմանափակել և, ի վերջո, ում զոհաբերել սեփական իշխանության հավասարակշռությունը պահպանելու համար։
Իսկ Փաշինյանի լռությունն այս պատմության մեջ գուցե ամենախոսուն հանգամանքն է։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են