«Քաղաքացիական պայմանագրի» կրթվածները (մաս 1-ին)
Մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը սկսվում է 2018 թվականից շարունակում են ի ցույց դնել իրենց անգրագիտությունը երկրի գլխավոր ամբիոնից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նորություն չէ սեփական շարքերում անգրագիտության նման ծավալը, բայց երբ գրագիտության նման ցենզ ունեցողների աշխատավարձը պատրաստվում են բարձրացնել 110%֊ով ինքնաբերաբար արդիական է դառնում հարցը, թե որ արժանիքի համար։
Tik-tok սոցիալական հարթակում ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով հայտնի է, որպես նախկին ձկնգող, փորձել է տպավորություն ստեղծել թե ինքը գիրք է կարդում և դեռ նշել է հաջորդ գրքի անունը, որը պատրաստվում է ընթերցել։ Ի դեպ նշված հեղինակի անվան և ազգանվան մեջ թույլ տալով կոպիտ սխալներ` Ստեֆան Ցվայգին անվանելով Ստեֆանո Ցվայնգ։
Ի դեպ Նարեկ Գրիգորյանի արտահայտած տգետ մտքերից մեկը անցյալ տարի դարձել էր համացանցի հիթ, վերջինս չգիտեր ինչպես վրեժ լուծել Նիժնի Նովգորոդում իրեն մերժած հոգևորականից, հայտարարել էր, թե իրեն մերժելուց հինգ րոպե հետո հոգևորականը մկրտել էր մահմեդականի։
Ոչ վաղ անցյալում էին «մացեմացիկան», «սեկտեմբերը», «ցայտոտնը» և «գնողականությունը» ու այդ շարքը համալրում էր նաև ու պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ հանրությանը հայտնի «Նավակ ճոճող»ը։
Նրա ֆեյսբուքյան գրառումներում «սենց», «առվելու», «ավելնորդ», «չնայաց» բառաձևերը կարծես արդեն զարմանք չեն առաջացնում։
Սրանք արդեն պարզապես մեկ-երկու վրիպակ չեն։ Երբ հանրային պաշտոն զբաղեցնող մարդիկ չեն կարողանում տարրական գրագիտություն ապահովել սեփական գրառումներում, իսկ հետո խոսում են կրթության, բարեփոխումների ու նոր արժեքների մասին, հակասությունն ակնհայտ է դառնում։
Անցյալ տարի մի շարժում էր Հայաստանում թևածում` «Կրթվելը նորաձև է», որն այդպես էլ չմոտեցավ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների տներին։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են